News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանը ցնցված է տեղի ունեցած ողբերգությամբ՝ քաղաքացիական ինքնաթիռի կործանմամբ, որի հետեւանքով 298 մարդ է զոհվել։ Այդ մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ ներկայացնելով ՀՀ արտգործնախարարության արձագանքը երեկ Ուկրաինայի հարավ-արեւելքում տեղի ունեցած ավիավթարի վերաբերյալ:

«Մեր վշտակցությունն ենք հայտնում բոլոր անմեղ զոհերի հարազատներին, բոլոր այն երկրներին, որոնց քաղաքացիները ողբերգության հետեւանքով կորցրել են իրենց կյանքը։ Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ հայ ժողովրդի անունից, արդեն ցավակցան հեռագրեր է հղել Մալազիայի եւ Նիդերլանդների ղեկավարներին»,- նշել է նա։

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի տեղեկությունները, որ ինքնաթիռը կործանվել է հրթիռակոծության հետեւանքով, Տիգրան Բալայանը պատասխանել է. «Ավիավթարի պատճառների վրա լույս կարող է սփռել միայն միջադեպի համապարփակ քննությունը։ Հայաստանը մշտապես դատապարտել է եւ շարունակում է բացարձակապես անընդունելի համարել ուժի կիրառումը եւ ուժի գործադրման սպառնալիքը քաղաքացիական օդանավերի նկատմամբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ