News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սեւանա լճում ձկնաբուծարանը կօգնի իշխանի  սերունդների մաքրությանը, հուլիսի 18-ին լրագրողներին ասել է ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Նա հիշեցրել է, որ  գործարանը կպարտավորվի լիճը համալրել իշխանով, իսկ բնապահպանության նախարարության համար ավելի հեշտ կլինի հետեւել մեկ գործարանի մանրաձկներին, քան թե տասնյակ ձկնաբուծական ընկերությունների:

Այժմ իշխանի սերնդատվության վերականգնման պետական ծրագրով լիճ են բաց թողնվում Արարատյան դաշտի, Ջերմուկի, Սիսիանի ջրային տնտեսություններից մրցույթով գնված մանրաձկներ: Սակայն այդ վիճակում դժվար է որոշել՝ Սեւանի իշխան է, թե ոչ: «Մրցույթի ժամանակ դա ոչ ոք չի ստուգում: Իսկ այստեղ ձկնատեսակը ստուգվելու է, եւ մանրաձկները վերցվելու են միայն գործարանից: Եթե ամեն ինչ լինի, ինչպես թղթում է, ապա դա հուսադրող է», - ասել է Գաբրիելյանը:

Նա հիշեցրել է, որ խորհրդային տարիներին նույն պրակտիկան էր գործում. ձկնորսությունը եւ մանրաձկների լցոնումն իրականացնում էր պետձեռնարկությունը: Լճից դուրս էին բերվում ձկների էգերը, նրանց խավիարը բեղմնավորվում էր գործարանում եւ բաց թողնվում լիճ: Գաբրիելյանը հավելել է, որ վատ չէր լինի վերածնել այդ ավանդույթը: «Եթե ձուկը բազմացնի մասնավոր անձը, վաղը կարող է որոշել, որ իր համար ձեռնտու է, ասենք, ոչ թե իշխանը, այլ մեկ այլ բան: Այդ ժամանակ մենք կկորցնենք մեր իշխանի էնդեմիկ տեսակները: Իսկ պետությունը հաշվետու լինելու իմաստով հուսալի է»: 

Հիշեցնենք, ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր հատված գործընկերությամբ, նախատեսում է լճում իշխանի քանակը հասցնել տարեկան մինչեւ 50 հազար տոննայի՝ 10 տարվա ընթացքում (մինչեւ 2023 թ.): Լճում ձկնատեսակները պահպանելու համար՝ նախատեսվում է բազմացվող մեծ ձկների 1,5% -ը բաց թողնել լիճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ