News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ ցույց տալու համար, արդյո՞ք մարիխուանայի օգտագործումը կարող է պարանոյա առաջացնել. տանջող մտքեր այն մասին, որ շրջապատը ցանկանում է ձեզ վնաս պատճառել: Ըստ Газета.Ру-ի, այդ հաստատող հետազոտության արդյունքները հրապարակվել են Schizophrenia Bulletin ամսագրում:

Գիտափորձին մասնակցել է 21-50 տարեկան 121 մարդ: Բոլորն էլ խոստովանել են, որ իրենց մոտ երբեմն նման մտքեր ծնվում են: Փորձի մասնակիցների մի մասին տետրահիգրոկաննաբիոիդ են (ТНС) ներարկել՝ մարիխուանայի ներազդող նյութը, մյուս մասին՝ պլացեբո:

Միեւնույն պայմաններում, որոնք որոշակի կենսական պայմաններ են ապահովել, գիտափորձի՝ ТНС ստացած մասնակիցների 50%-ը տեղեկացրել է պարանոյայի նշանների մասին, իսկ պլացեբո ստացածների խմբում պոտենցիալ պարանոյիկների թիվը կազմել է 30%:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ մարիխուանայում առկա բաղադրիչը մեծացնում է վախը, անհանգստությունը, ուժեղացնում է բացասական մտքերն ու դեպրեսիայի հակումը, ինչպես նաեւ նվազեցնում է աշխատանքային հիշողության հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևան-Սոչի չվերթի կործանումից 18 տարի է անցել
113 մահացածների թվում են Հայաստանի 85, Ռուսաստանի 26 քաղաքացի, Ուկրաինայից մի կին և Վրաստանից մի տղամարդ...
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Այսօր՝ մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի…
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Կարեն Մ.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն...
Պակիստանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել
Ոստիկանության փոխհանձնակատար Ֆայազ Ահմեդը Geo News-ին հայտնել է, որ առնվազն հինգ վիրավոր ուղեւորների վիճակը ծանր է...
Ամենաշատ