News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Տյումեն քաղաքում ապրիլի 21-ին սեփական բնակարանում դանակի 40 հարվածից սպանված 26-ամյա Նունե Սարգսյանի սպանության մեջ մեղադրվող պիցցայի առաքիչ, 22-ամյա տյումենցի Զախար Կովրիգինը հոգեկան շեղումներ չունի. դատաբժշկական փորձաքննությամբ է դա պարզվել, ինչն էլ նշանակում է, որ Զախարը գործել է գիտակցաբար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանվածի ամուսինը՝ Արամ Ապրեսյանը:

«Նախաքննությունը դեռ շարունակվում է. միակ նորությունն այն է, որ էդ տղան պարզվել է, որ հոգեկան խնդիրներ չունի, մեղսունակ է, այնպես որ պատժից խուսափել չի կարող: Ստացել ենք նաեւ մի քանի այլ փորձաքննությունների պատասխաններ, որոնք մեզ համար այնքան էլ կարեւոր չեն: Գտել են նաեւ մարդասպանի կոշիկները, հագուստը, որի վերաբերյալ այս պահին դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու համար դրանց վրա Նունեի արյան հետքերը կան, թե ոչ: Իսկ մենք սպասում ենք Նունեի մատրի եղունգի տակից վերցրած փորձաքննության արդյունքներին, մեզ համար այս պահին սա է կարեւոր»,- ասաց նա:

Արամ Ապրեսյանի խոսքով՝ իրենք մտավախություն ունեն, որ նախաքննությունը դեռ երկար կտեւի, քանի որ ամեն մի փորձաքննության արդյունք ստացվում է 2-3 ամիս անց:

«Հիմա էդ եղունգի տակից վերցրած փորձաքննության արդյունքները դեռ չենք ստացել, որովհետեւ ասում են՝ ծանրաբեռնված են աշխատում: Վախենամ, որ գործը դատարան գնա ամիսներ հետո»,- ավելացրեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ որ Տյումենում սարսափելի սպանություն է կատարվել: Պիցցայի առաքիչ 22-ամյա տյումենցի Զախար Կովրիգինը Նունեի պատվերն առաքելիս որոշել է տիրանալ աղջկա ունեցվածքին: Կովրիգինը դանակ է հանել եւ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել, որ աղջիկը իրեն հանձնի ձեռքի տակ եղած ողջ գումարն ու արժեքավոր իրերը: Ստանալով պահանջվածը` ոսկե մատանիներ եւ գումար, չարագործը, մտավախությամբ, որ տուժողը տեղի ունեցածի մասին կհայտնի իրավապահ մարմիններին, նրան դանակի առնվազն 40 հարված է հասցրել: Հարուցվել է քրեական գործ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ