News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ավելի քան չորս տասնամյակ առաջ Թուրքմենստանի հյուսիսայում գտնվող անապատում, հավանաբար անհաջող հորատման արդյունքում խորաբաց խառնարան է առաջացել:

Դարվազի խառնարանը, որն առավել հայտնի է «Մուտք դեպի դժոխք» անունը, այրվում է մինչեւ օրս՝ սյուռեալիստական պատկեր ստեղծելով անապատային բնանակարում: Այդ մասին գրում է «National Geographic»-ը:

Ձագարի ծագման մասին տեղեկությունները կցկտուր են, սակայն պատմությունը  վկայում է որ խորհրդային գիտնականները այրել են այն վնասակար  գազերը ոչնչացնելու նապտակով, երբ հողը հորատման սարքավորման տակ փլուզվել է: Հնարավոր է՝ գիտնականները թերագնահատել են ներքեւում գտնվող վառելիքի պաշարը: Թուրքմենստանը բնական գազի պաշարներով աշխարհում 6-րդ տեղն է զբաղեցնում: Հետազոտող եւ մրրիկների սիրահար Ջորջ Կուրունիսը՝ մասնակիորեն «National Geographic»-ի կողմից ֆինասավորող արշավախմբի կազմում առաջին մարդն է, որ ներթափանցել է 69 մետր լայնություն ու 30 մետր խորություն ունեցող խառնարանի խորքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ