News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Քենթուկի նահանգում մի տղամարդ, ում մեղադրանք են առաջադրել խանութից գարեջուր գողանալու համար, իր մեղքերին եւս մեկն է ավելացրել. նա ոստիկանությունից ռեստորան է զանգահարել՝ 5 պիցցա պատվիրելու համար:

Reuters-ի փոխանցմամբ, 29-ամյա Մայքլ Հարփը ձերբակալվել է խանութում գողություն կատարելու համար: Նա եւ մյուս կասկածյալները միեւնույն խանութից նույն օրը մեկից ավելի անգամներ գարեջուր են գողացել եւ բռնվել այն հասարակական վայրում խմելու ժամանակ:

Ոստիկանության բաժանմունքում Հարփը հարցրել է, արդյո՞ք կարելի է իր բջջային հեռախոսով զանգահարել ընտանիքի անդամներին: Թույլտվություն ստանալուց հետո նա զանգահարել է ռեստորան եւ իրեն ձերբակալած կապիտան Քոյ Ուիլսոնի անունից պիցցա պատվիրել: Դրանից հետո երիտասարդին մեղադրանք են առաջադրել ոչ միայն գողության, այլեւ անձնական տվյալներ հափշտակելու եւ որպես ոստիկան ներկայանալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ