News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ամերիկյան գիտնականները կարող են սերը տարբերել կրքից՝ հետեւելով աչքերի շարժումին: Այս մասին ասվում է Psychological Science գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:

Նրանք այդպիսի արդյունքի հասել են հետազոտության արդյունքում, որի շրջանակում կամավորներին առաջարկել են իրենց անծանոթ հակառակ սեռի ներկայացուցիչների լուսանկարներ դիտել: Գիտնականները նշում են, որ նրանցից ոչ ոք էրոտիկ չի եղել: Ավելին, որոշ լուսանկարներում նույնիսկ ընտանեկան կամ երիտասարդ զույգեր են պատկերված եղել:

Վերլուծելով ստացված արդյունքները՝ հետազոտողները հայտարարել են, որ երբ մարդիկ սեռական հակում են զգում, լուսանկարներում դիտում են մարդկանց մարմինը: Իսկ երբ խոսքը սիրո մասին է, ուսումնասիրում են դեմքը:

Բացի այդ, ըստ Газета.Ру-ի, մարդու ուղեղը երկու զգացմունքների մշակման դեպքում էլ միեւնույն ժամանակն է ծախսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ