News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր՝ հուլիսի 18-ին, էլեկտրաէներգայի թանկացման դեմ նախաձեռնած հանրահավաքի ժամանակ նախատեսել էր ավելի շատ ելույթներ, սակայն հաշվի առնելով, որ այսօր ամենաշոգ օրն է, ամենաշատը խոսելու է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։

Չնայած հանրահավաքը նախատեսված էր ժամը 18:30-ին, այն սկսվեց ավելի քան 40 րոպե ուշացումով։ Առաջինը ելույթ ունեցավ ՕԵԿ փոխնախագահ, խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը, որը հայտարարեց, որ իրենք միշտ էլ պայքարել են օլիգարխիայի դեմ։

«Եթե մենք այսօր չփակենք մեր գրպանը եւ ժուլիկին ցույց չտանք իր տեղը, ապա մենք արդյունքի չենք հասնի եւ մշտապես կբողոքենք միայն։

Մենք հավատարիմ ենք մնացել մեր առաքելությանը։ Մենք պայքարել ենք ավանդների վերադարձման, մանկապարտեզի, դպրոցի, բուհի համար, պայքարել ենք փոքր եւ միջին բիզնեսի համար։ Որքան էլ որոշ մարդիկ լցված են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին սեւ փիառ անելով, ի հեճուկս նրանց՝ ձեր ներկայությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մենք չենք սխալվել»,- ասաց նա։

Հեղինե Բիշարյանի խոսքով՝ իրենք նույնիսկ ազնիվ են իրենց սխալների մեջ, երբեք չեն չարախոսել՝ ի տարբերություն այլ մարդկանց։

«Ուզում եմ հավաստիացնել, որ հաղթելու ենք մեր տեսակով, մեր համոզմունքներով, շարունակելու ենք հավատարիմ լինել մեր դավանած սկզբունքներին»,- ավելացրեց նա։

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից եւ դարձավ ընդդիմություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան
Եթե Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է, ինչո՞ւ է գալիս Երեւան, գալիս...
Ոչ մի բան էլ չի լինի. Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը համաձայն չէ պնդումներին, որ վերջին...
Պիտի կտրես այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես
Ես թուրք ազերիների լավ գիտեմ, իրենց ձեռագիրը գիտեմ, նրանք խաղաղություն պարգեւող չեն․․․
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Աջակցությունը հայտնեցին Բագրատ Սրբազանին․․․
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին են միացել նաև երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային․․․
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․․․
Ամենաշատ