News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցությունը պատրաստվում է օրենք մշակել, որը կկոչվի «Կշտանալու մասին օրենք»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նախաձեռնած հանրահավաքի ժամանակ ասաց ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը։

«Երեկ մի խեղճ ուսուցչուհի խնդրում էր ինձ բանկից հանել գումարը, սակայն ասում եմ՝ մայրիկ, Ձեր հաշիվները սառեցված են, եւ այս ուսուցչուհին, որ հարյուր հազար դրամով ապրում է, պետք է հիմա էլ հինգ հազարի պատճառով զրկվի այդ գումարից։ Ուզում են շքեղության հարկ մտցնել, այո թող մտցնեն։ Շքեղ ապրողը թող հարկը վճարի, իսկ աղքատ մարդն էլ իր ապրուստը կհոգա։ Իսկ ես իմ գործընկերների հետ պատրաստվում ենք նոր օրենք մշակել, որը կկոչվի «կշտանալու մասին» օրենք,- ասաց նա։

Նշենք, որ այս պահին Ազատության հրապարակում շարունակվում է ՕԵԿ-ի հանրահավաքը, որի հիմնական նպատակը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարն է։ Հիշեցնենք, որ օգոստոսի մեկից էլեկտրաէներգիան կթանկանա տասը տոկոսով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել (թարմացվող, ֆոտո)
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
Ամենաշատ