News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախատեսում է հրամանագիր ստորագրել` սեռական կողմնորոշման կամ գենդերային խտրականության վերաբերյալ արգելքի մասին, փոխանցում է Reuters-ը` վկայակոչելով Սպիտակ տանը:

Ըստ աղբյուրի` փաստաթուղթը արտոնություններ չի պարունակում կրոնական կազմակերպությունների համար, ինչը ողջունում են գեյերի իրավունքները պաշտպանող ակտիվիստները:  Ըստ հրամանագրի` կրոնական կազմակերպություններին արգելված է աշխատանքի ընդունելիս հիմնվել սեռական կողմնորոշման կամ գենդերային պատկանելության վրա, բացառություն են կազմում կրոնական խմբերը, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ արգելվել էր ռասայական, մաշկի գույնի, կրոնի, սեռի, ազգային պատկանելության, հաշմանդամության եւ տարիքի խտրականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ