News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի դատարանը ուժի մեջ է թողել պաղեստինցիներին զորակցող հանրահավաքի անցկացման արգելքը, որը պետք է տեղի ունենար շաբաթ օրը Փարիզում: Ըստ դատարանի որոշման` նախատեսված հանրահավաքում գոյություն ունի հասարակական կարգուկանոնի խախտման մեծ վտանգ: Անցյալ շաբաթ Գազայի հատվածում Իսրայելի հարվածների դեմ ցույցը վերաճել էր խռովությունների: Բողոքողները փորձել էին գրավել երկու սինագոգ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ուրբաթ Ֆրանսիայի ՆԳՆ-ի արգելքը դարձել է դատավարության առարկա, քանի որ ցույցի կազմակերպիչները այն լուրջ հարձակում են համարել ժողովրդավարական իրավունքների վրա: Ակտիվիստների որոշ խմբեր արդեն հայտարարել են, որ կարհամարհեն արգելքը: Այս շաբաթ Ֆրանսիայի մի քանի քաղաքներում կազմակերպված պաղեստինամետ ցույցերը տեղի են ունեցել առանց միջադեպերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ