News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ազատագրված Քարվաճառում համակարգիչ ունենալն անիմաստ գումարի վատնում է, քանի որ ինտերնետն այս շրջանում երազանքի է նման. համացանցը հասանելի է միայն բանկերում եւ վարչական շենքերում, իսկ երիտասարդներին երբ հարցնում ես, թե ինչի մասին են երազում, միանգամից ստանում ես պատասխան՝ «ինտերնետի»:

NEWS.am-ի հետ զրույցում քարվաճառցի 15-ամյա Անին անկեղծանում է եւ պատմում, որ ինտերնետից օգտվում է միայն Երեւան գալիս կամ Ստեփանակերտում:

«Մեզ մոտ զբաղմունք չկա, դասերից հետո, արձակուրդներին ոչ մի զբաղմունք չունենք, գոնե ինտերնետ լիներ, կմտնեինք, գրքեր, նորություններ կկարդայինք, կամ գոնե դասերի ժամին լրացուցիչ բան կսովորեինք: Հիմա եթե ես ուզեմ ինտերնետով կամ համակարգչով որեւէ բան անել, պետք է գնամ Ստեփանակերտ, որն էլ 130 կիլոմետր հեռու է մեզնից»,- ասում է Անին:

Տպավորություն է, որ այս շրջանում ինտերնետով չապահովելը պետական ծրագիր է: Շատ հեշտությամբ կարելի է Լաչինի շրջանում տեղադրել մեծ տիրույթ ընդգրկող աշտարակ եւ Քարվաճառում համացանցն այլեւս խնդիր չի լինի: Տարիներ առաջ Վիվասել-ՄՏՍ ընկերությունը Գորիսում տեղադրել էր այնպիսի սարք, որի կապից օգտվում էին նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում: Սակայն հետո չգիտես թե ինչու՝ Վիվասել-ՄՏՍ-ն իր հաճախականությունը թուլացրեց, որից հետո էլ արդեն քարվաճառցիները մնացին ղարաբաղյան ընկերությունների հույսին: Մասնագետների պնդմամբ՝ Քարվաճառի ամբողջ տարածքում կապ ապահովելու համար անհրաժեշտ է ընդամենը 20-25 հազար դոլար:

NEWS.am-ը կապ հաստատեց ղարաբաղյան երկու օպերատորների՝ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի եւ «Արմինկո MK»-ի հետ, որոնք էլ ըստ երեւույթին ինտերնետ հասանելիություն են ապահովում ամբողջ շրջանում:

«Արմինկո MK»-ի գլխավոր տնօրեն Սամվել Մաիլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ինտերնետով ապահովում են միայն Քարվաճառ քաղաքն ու եւս մեկ գյուղ:

«Պետությունը գոնե փորձի օգնել մեզ, աջակցի, անհնար է, դեռ մի բան էլ խանգարում է. երեւի թե հետաքրքրություն չունեն, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ զարգանան: Իսկ ընդհանրապես մեր քաղաքականությունն է՝ ինտերնետ ապահովել այն վայրերում, որտեղ առնվազն 40-50 տուն կա: Սա նշանակում է, որ միայն քաղաքին եւ եւս մեկ գյուղի ենք ինտերնետ տալիս, այն էլ 2 մբ արագությամբ եւ 4000 դրամ արժողության: Սակայն հիմա նախատեսում ենք գոնե Դադիվանքում էլ ինտերնետ ապահովել, քանի որ տուրիստական գյուղ է»,- ավելացրեց Սամվել Մաիլյանը:

«Ղարաբաղ Տելեկոմ»-ից NEWS.am-ին հրաժարվեցին որեւէ տեղեկություն տալ՝ նախ խնդրելով հարցերը գրավոր ուղարկել, այնուհետեւ էլ խոստանալով մեկ շաբաթից ուղարկել հարցման պատասխանը:

Նշենք, որ Քարվաճառում կա բնակեցված 16 գյուղ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ