News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերին միայն կարելի է սատարել, հուլիսի 19-ին լրագրողներին հայտնել է Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը։ Ըստ նրա՝ Հայաստանը արտաքին անվտանգության պաշտպանության գործում չպետք է ապավինի այլ ուժերին՝ լինի Ռուսաստանը, թե Արեւմուտքը։

«Ինձ  բնավ դուր չի գալիս, երբ ասում են, որ մեր երկրի ապագան ինչ-որ մեկի ձեռքում է։ Երեկ կարդացի Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որ Հայաստանն ընդունակ է ապահովել իր անվտանգությունը՝ առանց որեւէ արտաքին ուժի։ Ինձ շատ դուր եկան խոսքերը, ես համամիտ եմ դրանց»,- հայտարարել է Սանասարյանը։

Ըստ նրա՝ երկար տարիներ Հայաստանը բանակցություններ էր վարում մադրիդյան սկզբունքների մասին, որոնք անընդունելի են հայ ժողովրդի համար. դրանցում խոսվում է ԼՂՀ շրջակա յոթ տարածքների վերադարձման եւ խաղաղապահների տեղակայման մասին։ «Այնուամենայնիվ, բանակցություններում մեզ պարտադրում են այս սկզբունքները։ Եվ այստեղ ոչ թե արտաքին ուժերն են մեղավոր, այլ ՀՀ իշխանությունները, որոնք ի վիճակի չեն ինչ-որ բանի վրա ազդելու», - հայտարարել է Սանասարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ