Հուլիսի 18-ին ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել մի կին եւ կամավոր հանձնել հանգուցյալ ամուսնուն պատկանող մեկփողանի ողորկափող որսորդական հրացանը, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 4 եւ 5,45 մմ տրամաչափի 31 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: