Հուլիսի 18-ին, ժամը 00.30-ին, «պոլիտրավմա» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց դիմած քաղաքացին հայտնել է, որ ժամը 00.05-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել իրեն եւ թողնելով դեպքի վայրը` հեռացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: