News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամները պատրաստել են տեսահոլովակ, որը պատմում է նախաձեռնության երկու անդամների՝ Սերգեյի եւ Նելլիի միության մասին: Սերգեյն ու Նելլին ծանոթացել են «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության մայիսի 1-ի երթի ժամանակ:

Այս տեսահոլովակը նաեւ յուրօրինակ հրավեր է նրանց պսակադրությանը, որը տեղի կունենա օգոստոսի 9-ին Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

Հիշեցնենք, որ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը ձեւավորվել է 2013թ. վերջին, Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի դեմ պայքարելու համար: «ԴԵՄ ԵՄ» անդամների մեծ մասը ՏՏ ոլորտի աշխատակիցներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ