News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Nike ընկերությունը Նյու Յորքի փողոցներից մեկում ավտոմատ սարք է տեղադրել, որից կարելի է ձեռք բերել Nike-ի ֆիրմային ապրանքներ, գրում է TechCrunch-ը։

Այս ավտոմատից գումարով ապրանք գնել չի հաջողվի, որպես վճարման միջոց սարքն ընդունում է միայն այն միավորները, որոնք գնորդը վաստակել է FuelBand հավելվածում։ Այդ միավորները տրվում են անցած քայլերի համար։ Ավտոմատի մասին հայտնի է դարձել Nike-ի պաշտոնական թվիթերյան էջից,  ընդ որում՝ դրա գտնվելու հստակ վայրը չի հաղորդվում։ Սակայն լուսանկարներից  դժվար չէր կիրառել, որ այն գտնվում է Դելենսի եւ Քլինթոն փողոցների անկյունում, սակայն այժմ տեղափոխել են անհայտ վայր, փոխանցում է NEWSru.com-ը։

Ամենաէժան ապրանքի՝ գուլպաների համար 500 միավոր է պետք։ Առավել թանկ աքսեսուարները հազար եւ ավելի միավոր արժեն։ Ընդ որում՝ ավտոմատն ընդունում է միայն այն միավորները, որոնք հավաքվել են գնման օրը։ Փաստորեն գնորդները բառի բուն իմաստով պետք է քրտնեն՝ քայլելով եւ վազելով մեծ տարածություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ