News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» կողմից մշակված Հայաստանում արտագաղթի կասեցման ծրագիրը դեռեւս քննարկումների փուլ է անցնում, քանի որ ոչ բոլորն են հասկանում, թե ինչքան կարեւոր է արտագաղթի դեմ պայքարել համապետական ուժերով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր, ծրագրի ղեկավար Արծվիկ Մինասյանը:

«Ծրագիրը հրապարակելուց հետո մենք սկսեցինք քննարկումները: Խնդիրն այն է, որ ոչ բոլորն են հասկանում համապետական մասշտաբով քննարկելու անհրաժեշտություն կա: Մեր առաջին գործողությունն այն է, որ յուրաքանչյուրը պետք է համախմբվեն այս ծրագրի շուրջ, երկրորդ՝ ծրագիրը պետք է ներառի հանրային բոլոր ոլորտները: Երրորդ կարեւոր գործողությունը համապետական ռեսուրսների հաշվառումն է»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այս ծրագրի շուրջ քառյակի ձեւաչափով էլ է քննարկումներ ընթանում: NEWS.am-ի հարցին՝ հնարավոր է ՕԵԿ-ն էլ միանա այս ծրագրի կատարմանը, մանավանդ որ կուսակցությունը հուլիսի 18-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ հենց արտագաղթի մասին է խոսել, ՀՅԴ-ական պատգամավորը պատասխանեց. «Նորից եմ ասում, որ սա համապետական նշանակություն ունեցող հարց է, որին պետք է մասնակցեն իշխանությունները, ընդդիմադիր ուժերը, եկեղեցին: Խնդիրը միայն խոսելը չէ, ավելի շատ աշխատանքներ պետք է տանել: Մենք չենք բացառում, հակառակը մենք հրավիրել ենք բոլորին, դրա մեջ կարող է լինել նաեւ ՕԵԿ-ը: Ցանկացած ուժ պետք է հասկանա, որ այս երեւույթը չի կարող միայնակ լուծել»:

Հիշեցնենք, որ «Մենք ապրելու ենք մեր երկրում» խորագրով արտագաղթի դեմ ծրագիրը կազմված է 11 հիմնական ուղղություններից։ Ծրագրով առաջնահերթ է տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, ստեղծել նոր աշխատատեղեր եւ արդարացի վարձատրության համակարգ, հարկային եւ մաքսային քաղաքականությունը դարձնել կանխատեսելի, սոցիալականից անցնել արդյունաբերական գյուղատնտեսության, կրթությունը դարձնել մատչելի եւ ապակուսակցականացնել, ներդնել առողջապահության պարտադիր ապահովագրական համակարգ, բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը եւ այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ