News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գործատուների մեծ մասի համար ամենակարեւորը թեկնածուի փորձն է: Սակայն ВВС-ի աշխատակից դառնալ ցանկացողները ստիպված են անձնական բնույթի վրդովեցնող հարցերի պատասխանել: Մասնավորապես, լրագրողներին խնդրում են նշել իրենց սեռական կողմնորոշման մասին, կամ նրանք դպրոցում ստացել են անվճար նախաճաշ, թե ոչ:

ВВС հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան 31 էջանոց հարցաթերթիկ է թողարկել ապագա արտահաստիքային  աշխատակիցների համար՝ սկսած դիմահարդարից մինչեւ ուղիղ եթերի հաղորդավար: Թեկնածուները պետք է պատասխանեն բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ արդյո՞ք նրանք նույնասեռական են, թե ոչ, ո՞ր կրոնին են պատկանում եւ նրանց ծնողները պետությունից նպաստ ստացել են, թե՞ ոչ: Ընկերության ղեկավարությունը այս ամենը բացատրում իր շարքերում «բազմազանություն» մտցնելու անհրաժեշտությամբ, գրում է The Daily Mail-ը:

BBC-ի հարցաթերթիկը լի է անիմաստ հարցերով, ժարգոնային բառերով եւ կրճատումներով, որի համար այլ լրատվամիջոցները բազմաթիվ անգամ ծաղրել են ընկերությանը: Որոշ մարդիկ պնդում են, որ նոր ձեւաթուղթը լրացնելն այնքան տհաճ է, որ նրանք մտափոխվել են աշխատել BBC-ում, հաղորդում է RT-ը:

Պահպանողական կուսացկությունից խորհրդարանի անդամ Ռոբ Ուիլսոնի կարծիքով հարցաթերթիկը վկայում է այս ընկերության առաջնահերթությունների խեղված լինելու մասին:

Սակայն BBC-ն հավաստիացնում է, որ ձեւաթղթի լրացումը ամբողջապես կամավոր բնույթ է կրում, իսկ դրա նշանակությունը «մեր աշխատակիցների շրջանում բազմազանություն ապահովումն է, որպեսզի հնարավորինս ամբողջական արտացոլվի երկրի բազմազանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ