News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, անշարժ գույքի առուվաճառքում խաբեբաների զոհ դարձած եւ 110 հազար դոլար կորցրած Մակիչ Կեսոյանը իր եղբոր աղջկա հաշմանդամ մնալու մեջ մեղադրում է իրենց խաբողներին։ NEWS.am-ի հետ զրույցում Մակիչ Կեսոյանը պատմեց, որ եղբոր դստեր բուժման համար անհրաժեշտ էր, որպեսզի աղջիկը մնա Երեւանում, ինքն ու եղբայրն էլ Ռուսաստանում իրենց 10 տարվա ընթացքում վաստակած ամբողջ գումարով՝ 110 հազար դոլարով, սեփական տուն են գնել Երեւանում, որը սակայն 1,5 տարի անց կորցրել են՝ հայտնաբերելով, որ անշարժ գույքի առուվաճառքի ժամանակ խաբեության զոհ են դարձել եւ տունը իրականում այլ սեփականատեր ունի։

«Եղբայրս հաշմանդամ երեխա ունի, որը Ռուսաստանում էր ծնվել, եւ այնտեղի բժիշկները մեզ խորհուրդ տվեցին, որ նորմալ գումար ունենալու դեպքում լավ բժիշկների դիմենք, երեխան ինվալիդ չի մնա, կբուժվի: Մենք վերադարձանք Հայաստան եւ երեխային բերեցինք բուժումների: Շատ հաճախ էինք Երեւանում լինում եւ ուզեցանք տուն ձեռք բերել Երեւանում հանուն երեխայի, սակայն խարդախների ձեռքում հայտնվեցի»,-ասաց Մակիչ Կեսոյանը:

Նրա խոսքով՝ երբ տան  իրական սեփականատերը վռնդեց նրա ու եղբոր ընտանիքին, իրենք ստիպված վերադարձան գյուղ, ու աղջկա բուժումը կիսատ մնաց, իսկ հիմա, երբ աղջիկն արդեն 14 տարեկան է, բուժումն այլեւս անօգուտ է։

«Դեպքից հետո մենք կարծես սնանկացանք: Անընդհատ դատեր, գնալ-գալ, ծախսեր, եւ այլեւս չկարողացանք շարունակել բուժումը: Հիմա շատ ուշ է արդեն, երեխային բուժելու համար, բայց այդ պատասխանը մեղավորներն իրենց երեխաներով կտան, վերեւ Աստված կա»,-ասաց Մակիչ Կեսոյանը, նշելով որ եղբոր աղջիկը ոչ  քայլում է, ոչ խոսում:

Զոլաքարի բնակիչը դիմել է ոստիկանություն, գումարը պահանջում է իր ազգական Արայիկ Կեսոյանից, որը եղել է միջնորդ, Երեւանում գործող անշարժ գույքի գործակալության տնօրեն Գարիկ Սարգսյանից, որը ներկայացել է որպես տան սեփականատեր, եւ Լարիսա Զաքարյանից, որը, կեղծել է քրոջ տան փաստաթղթերը ու մասնակցել խաբեությանը։

Լարիսա Զաքարյանն այլ խարդախություններ էլ է իրականացրել,  որոնց համար  2008թ. դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:

Կեսոյանների փաստաբան Գեորգի Շահվերդյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հարուցված քրեական գործով նախաքննությունը բազմաթիվ խախտումներով է իրականացվել, այժմ գործն ուղարկվել է դատարան:

«Նախաքննության արդյունքներով մեղադրանք  է առաջադրվում Լարիսա Զաքարյանին, որի հետ մենք համաձայն չենք, հիմնական մեղավորները Գարիկ Սարգսյանն ու Արայիկ Կեսոյանն են»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ նախաքննությունը ավարտելուց հետո քննիչը պարտավոր էր այդ մասին տեղյակ պահել տուժողին, սակայն դա չի արել, գործն ուղարկել է դատախազություն, որպեսզի դատախազությունը հաստատի եւ ուղարկի դատարան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ