News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանը իր պաշտպան Արա Զաքարյանի միջոցով հայտարարություն է տարածել:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Իմացա, որ արարքս դարձել է հանրության քննարկման լուրջ թեմա։

Ես մի ներքին համոզմունքն ունեմ, որ հանրության գերակշիռ մասը, եթե չի խրախուսում, ապա լիովին անդատապարտելի է գտնում այդ արարքը։ Անկախ նրանից, թե հանրության, որ մասն է դատապարտում կամ խրախուսում այն, ցանկացա հետևյալ պարզաբանումները կատարել կատարածիս։ Նշեմ, որ մի վայրկյան իսկ չեմ կասկածել կամ տատանվել արարքիս իրավացիության կամ անհրաժեշտության առկայության հարցում։

Թե կյանքիս ընթացքում սեփական փորձովս ու կաշվովս վերցրած բարու ու չարի զգացումներս, թե ներքին խղճմտանքս, թե կարդացածս գրքերը, ոչ միայն անդրդվելի զգացում են հաղորդում, այլև պատվի և անհրաժեշտության աստիճանի են բարձրացնում դրա իրագործումը։

Եթե իշխանությունը հրեշ է, արդյոք պարտք չէ նրա հեռացումը, ես դուրս եմ եկել հրեշի դեմ նրա արյունարբու արարքներից մեկի իրագործման պահին, երբ այն հաշվեհարդար էր տեսնում մեր 14 համաքաղաքացիների նկատմամբ, այդ իմ ակցիան եղել է հաշվեհարդար դատավարության դեմ,  մարդակերության ակտ իրականացնող ոստիկանների դեմ։

Դա ինձ համար ներքին պարտքի աստիճանի էր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի գլխավոր հրապարակում արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք (ուղիղ)
Ավարտվեց «Հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան...
«Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկած քայլերթը հասավ Հանրապետության հրապարակ
այժմ մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը գալիս է․․․
Ավտոբուսներով մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ
Մեծ թվով ոստիկանական ուժեր են այս պահին բերվել Երեւանի Հանրապետության...
Երթը իշխանափոխության պահանջ չի դնում, բայց հեչ չի բացառվում, որ այս ամեն ինչը, ի վերջո, դրան հանգեցնի. Չալաբյան
Իշխանություններին էլ հորդորում եմ ոչ մի բան չսադրել: Այս երթը լույս ու բարիք է բերում, եւ ոչ մի պատճառ չկա փորձել երթի ու շարժման մասնակիցների հետ խոսել ուժի դիրքերից…
Իշխանությունը այժմ պանիկայի մեջ է․ Էդուարդ Շարմազանով
Ցանկացած ազգանվեր գործ հանգիստ է սիրում, դա դանդաղկոտությունը չէ, դա հանգիստն է, որ յուրաքանչյուր քայլ արվում է իր ժամանակին․․․
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին բազմաթիվ քաղաքացիներ են միանում
Այս օրերի ընթացքում երթին բացի տավուշցիներից, միացել են․․․
Ամենաշատ