News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հուլիսի 19-20-ը Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցում այրվել է 300 քմ, Վերին Պտղնի գյուղում՝ մոտ 4000 քմ, Գետամեջ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 6000 քմ խոտածածկ տարածք, Շիրակի մարզի Բասեն գյուղում՝ 5 հա, Արարատի մարզի Արարատ քաղաքի «Մասիս» երկաթգծի կայարանի մոտակայքում՝ 2-3 հա հնձած ցորենի արտ եւ խաղողի այգի:

Երեւանի Շրջանցիկ թունելում` Քանաքեռավան տանող ճանապարհի մոտակայքում, այրվել է 500 քմ, Գլինկայի փողոցում՝ երկաթգծի մոտակայքում՝ 200 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել:

Տպել
Ամենաշատ