News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի մայրաքաղաքում կրակել են ադրբեջանցի լրագրողների ուղղությամբ: Մեկ մարդ մահացել է, մյուսը՝ վիրավորվել: Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս-արեւելյան վարչական շրջանում գտնվող ամառային սրճարաններից մեկում:

Հաղորդվում է, որ երեք տղամարդ վիճել են, ինչի արդյունքում նրանցից մեկը հանել է ատրճանակն ու կրակել ընդդիմախոսների ուղղությամբ: Այս մասին գրում է LifeNews-ը:

ՆԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, տուժածներից մեկը ձեռքի հրազենային վնասվածք է ստացել, իսկ երկրորդը կրծքի շրջանում ստացած ծանր վիրավորման արդյունքում տեղում մահացել է:

Նախնական տեղեկություններով, զոհված Ֆ.Հուսեյնովը լրագրող է, համագործակցում է ՌԴ Նովգորոդի շրջանի «Диаспора» հրատարակության հետ: Հիվանդանոց տեղափոխված նրա ընկերը՝ 57-ամյա Մ.Բաշարովը, նույնպես աշխատել է այդ հրատարակությունում որպես լրագրող: Երկուսն էլ Մոսկվա են ժամանել գործուղման նպատակով, ադրբեջանական փառատոնի մասնակցելու նպատակով:

Ոստիկանությունը փնտրում է կրակողին: Հաղորդվում է, որ նա եղել է բաց երկնագույն վերնաշապիկով եւ բաց գույնի տաբատով, հասակը՝ 165-170 սմ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ