News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Կիպրոսի հունական եւ թուրքական համայնքները նշում են Թուրքիայի կողմից կղզի զինված ներխուժման 40-րդ տարելիցը: Կիպրոսցի հույներն այդ տարեթիվը նշում են որպես երկիրը բաժանող ազգային ողբերգության օր եւ աղոթում են զոհերի համար: Իսկ թուրք-կիպրացիների համար այդ «խաղաղության եւ ազատության» տոն է, որին այս տարի մասնակցում է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

1974 թվականի հուլիսի 20-ին Թուրքիան «Աթիլա» ներխուժման գործողություն շրջանակում գրավեց Կիպրոսի տարածքի 37%-ը: Կիպրոսի գրավված հյուսիսային հատվածում մինչ օրս 35-40 հազար թուրք զինծառայողներ կան: 

Ռազմական գործողությունների արդյունքում, որոնք ավարտվեցին օգոստոսի 18-ին, զոհվել է ավելի քան 3 հազար կիպրացի, եւս շուրջ 1.400 մարդ մինչ օրս անհետ կորած է համարվում: Շուրջ 200 հազար կիպրացի հույներ ստիպված են եղել լքել իրենց տները եւ փոխադրվել ՄԱՀ-ի կողմից սահմանված գծից դեպի հարավ: 40 հազար թուրք-կիպրացիներ էլ փոխադրվել են հակառակ ուղղությամբ:

Կղզին շարունակում է բաժանված մնալ երկու մասի. Կիպրոսի հանրապետության, որը 2004 թվականից Եվրամիության անդամ է եւ որտեղ բնակվում են հիմնականում կիպրացի հույներ, եւ 1983 թվականից ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության», որը ճանաչել է միայն Թուրքիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ