News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյումրու «Մոր եւ մանկան» ավստրիական մանկական հիվանդանոցում այսօր՝ հուլիսի 20-ին նշիկների վիրահատությունից հետո տղա երեխա է մահացել`Սեյրան անունով: Երեխան Արեւիկ գյուղից է:

Aravot.am-ի այս տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը` պարզաբանելով, որ նրան վիրահատել են 5 օր առաջ, վիրահատությունը անցել է բարեհաջող, սակայն այսօր երեխան խեղդվել է հաց ուտելու ժամանակ. հաց է կերել, այդ ժամանակ հազացել է, հացը ժողովրդական լեզվով ասած թռել է շնչափողը, ու երեխան խեղդվել է:

Առողջապահության վարչության պետի փոխանցմամբ, նրա մոտ ասֆիքսիա է առաջացել: Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, գործը քննում է քննիչ Էդգար Վարդապետյանը: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, այս պահին փոքրիկ տղայի դին դիահերձարանում է:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Տպել
Ամենաշատ