News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) վստահ է, որ ինքնակառավարվող ավտոմեքենաները, որոնց ուղղությամբ հիմա աշխատում են բազմաթիվ ավտոարտադրողներ, կարող են ապագայում հանգեցնել հանցագործության եւ ահաբեկչական գործողությունների աճին:

Ամերիկացիների կարծիքով, հիմա ինքնակառավարվող ավտոմեքենաները բավական անվնաս են թվում: Սակայն հետագայում դրանք կարող են զարգանալ եւ «մահացու զենք» դառնալ: Օրինակ՝ ահաբեկչական ակտ իրականացնելու համար մարդն այլեւս կարիք չի ունենա մահապարտ դառնալ: Հարկավոր կլինի միայն մեքենային ասել՝ ուր ուղեւորվել, եւ հանգիստ թաքնվել: Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում կատարելով ՀԴԲ-ի զեկույցին:

Բացի այդ, հետապնդվող ավտոմեքենայի վարորդը կկարողանա միացնել ինքնակառավարման համակարգը եւ կրակել հետապնդողների ուղղությամբ, ինչը հիմա բավական դժվար է անել:

Մյուս կողմից, ՀԴԲ-ում նշում են, որ ինքնակառավարվող մեքենաների զանգվածային շահագործումը թույլ կտա զգալիորեն կրճատել ՃՏՊ-ների թիվը, քանի որ այդ դեպքում, այսպես կոչված, «մարդկային գործոն»-ը կբացակայի: Հենց այդ պատճառով էլ, ըստ Росбалт-ի, ՀԴԲ-ում կարծում են, որ ամերիկյան Կոնգրեսն առաջիկա 5-7 տարիների ընթացքում, ամեն դեպքում, կթույլատրի ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներին ինքնակառավարվող ավտոմեքենաների շահագործումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ