News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի հիդրոէներգետիկ արդյունաբերության տարածաշրջանային կորպորացիայի մասնագետները շուտով սկսելու են աշխարհի ամենախոշոր լողացող էլեկտրակայանի շինարարությունը, որն աշխատելու է հսկայական արեւային մարտկոցների հաշվին:

Էլեկտրակայանի նվազագույն հզորությունը, պաշտոնական տվյալներով, լինելու է 50 մեգավատ, իսկ աշխարհագրորեն այն տեղակայված է լինելու հարավային Կերալ ջրամբարին:

Այս նախագիծն իրականացնելու համար գիտնականներին օգնելու է վերականգնվող էներգիայի քոլեջի ուսանողները, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դրա հանդեպ: Նշենք, որ ծրագրի իրականացման համար ընդհանուր առմամբ 70 մլն դոլար է անհրաժեշտ:

Մասնագետներն արեւային մարտկոցները մոնտաժելու են լողացող պլատֆորմի օգնությամբ, որը գնելու համար արդեն ավելի քան 1.5 մլն դոլար է ծախսվել: Հարկ է նկատել, որ նոր տեխնոլոգիաների իրականացմամբ գիտնականները կկարողանան արդյունք ապահովել արեւային մարտկոցները հենց ջրի վրա տեղադրելու շնորհիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ