News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է «Հայկյան-2014» մրցանակաբաշխության մասին։ Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը եւ երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:

Մրցանակները կշնորհվեն հետեւյալ անվանակարգերում՝

• Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին

• Լավագույն  մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին

• Լավագույն երիտասարդական գիտական նվաճում (այս անվանակարգում մրցույթն իրականացվում է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության հետ համատեղ, եւ հայտերն ընդունվում են ըստ ՊԳՖԱ ֆեյսբուքյան էջում www.facebook.com/science.and.finance ներկայացված պահանջների եւ ընթացակարգի):

• Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ

• Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց

• Ինքնատիպ երիտասարդական նախագիծ

• Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ

• Լավագույն երիտասարդական հաղորդում

• Լավագույն միջբուհական ծրագիր

• Լավագույն երիտասարդական ՀԿ Երեւան քաղաքում

• Լավագույն  երիտասարդական ՀԿ մարզում

• Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր

«Հայկյան» մրցանակաբաշխությանը մասնակցել կարող են այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալել հայ երիտասարդության շրջանում, լուծել են երիտասարդության առջեւ ծառացած խնդիրները, աջակցել են երիտասարդությանը եւ այլն:

«Հայկյան» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայտը եւ հավաստագիրը (կարող եք բեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքից` www.heh.am) պետք է ներկայացվեն յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ +374 10 567922:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2014-ի նոյեմբերի 28-ն է։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ