Ոստիկանության Բաղրամյանի բաժնում, հուլիսի 20-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 11.10-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արաքս-Դալարիկ ճանապարհի 4-րդ կմ-ին շրջվել է ձորակը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: