News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մահվան ելքով վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել եւ խոստովանել է իր հանցանքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 18-ին, ժամը 13.45-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 32 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել 37-ամյա Սարգիս Ռաֆայելյանին, որը ուժգին հարվածից շպրտվել եւ ընկել էր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Ա. Ռաֆայելյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:

Նույն օրը, ժամը 16.30-ին, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին էր ներկայացել 45-ամյա Կարեն Պ.-ն եւ հայտնել, որ վրաերթը, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած հետագա միջոցառումների արդյունքում` հուլիսի 19-ին, ժամը 13.45-ին, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է ներկայացել 38-ամյա Հայկ Գ.-ն եւ հայտարարել, որ իր անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել Ս. Ռաֆայելյանին, որին շտապօգնության ավտոմեքենայով ուղեկցել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ դեպքի ժամանակ ավտոմեքենայի վրա տեղադրված են եղել այլ համարանիշեր:

Քննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ