News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկար ժամանակ աշխարհի ամենաթանկ սուրճը համարվում էր պոկի լյուվակը, որն արտադրվում էր ցիվետտիի՝ կատվի մեծությամբ նրբագեղ կենդանու մասնակցությամբ: Այս տարի սուրճի նշված տեսակին միանգամից երկու մրցակից է հայտնվել. սուրճի տեսակներ, որոնք արտադրողն առանց ամոթխածության կոչում է սեւ խավիար՝ սուրճերի մեջ:

Bespoke Coffee ընկերությունը Ռուբին տեսակի սուրճ է թողարկել, որի 1 կիլոգրամն արժե ավելի քան 17.000 դոլար, իսկ թարմ եփած սուրճի մեծ բաժակը գնահատվում է 100 դոլար: Եվս մեկ տեսակի՝ Ադամանդի 1 կգ արժե 50.000 դոլար, իսկ մեկ բաժակը՝ 500 դոլար: Kedem-ի փոխանցմամբ, ընկերությունը պատրաստ է այն յուրաքանչյուր հաճախորդի համար աշխարհի ցանկացած վայր առաքել, իհարկե՝ հաճախորդի հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ