News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի կառավարությունը մասամբ արգելելու է բարձր կալորիականությամբ սննդի եւ գազավորված ըմպելիքների հեռուստատեսային գովազդը: Նման միջոցներ են ձեռնարկվելու ճարպակալման դեմ պայքարի արշավի շրջանակում: Մեքսիկայում ճարպակալմամբ տառապում են մեծահասակների 70%-ը եւ երեխաների 30%-ը:

Նման գովազդ հեռուստացույցով հնարավոր չի լինի տեսնել աշխատանքային օրերին՝ 2:30-ից մինչեւ 21:30, իսկ հանգստյան օրերին՝ ժամը 7:00-ից մինչեւ 19:30-ը: Meddaily-ի փոխանցմամբ, սահմանափակումը տարածվում է նաեւ կինոթատրոններում գովազդային հոլովակների վրա: Մեքսիկայի առողջապահության նախարարությունը նշում է, որ այդպիսով հեռուստատեսությունից կանհետանա գազավորված ըմպելիքների, հրուշակեղենի եւ շոկոլադի գովազդի 40%-ը:

Որպես լրացուցիչ միջոց՝ 2015 թվականից արտադրողները սննդամթերքի եւ ըմպելիքների վրա պետք է նշագրեն շաքարի եւ ճարպերի պարունակությունը: Այս քաղաքականության եւ անցյալ տարվանից գործող գազավորված ըմպելիքների հարկի շնորհիվ Մեքսիկան կարող է դառնալ ճարպակալման դեմ պայքարող առաջին երկիրը:

Հիշեցնենք, որ Մեքսիկան գազավորված քաղցր ըմպելիքների օգտագործմամբ աշխարհում առաջատարներից է (տարեկան 163 լիտր՝ բնակչության մեկ շնչի հաշվարկով, ԱՄՆ-ում՝ 118 լիտր): Միացյալ Նահանգներում ճարպակալումից տառապում է բնակչության 35.7%-ը, Մեքսիկայում՝ 32.4%-ը: Բացի այդ, այստեղ բնակչության 10.8%-ը շաքարախտ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ