News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Գյումրիի «Մոր  ու մանկան Ավստրիական կենտրոնում» հուլիսի 20-ի առավոտյան նշիկների վիրահատությունից 5 օր անց մահացած 4-ամյա Սուրեն Պողիկյանի մահվան պատճառը նախնական տվյալներով արնահոսությունն է եղել։ Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:

«Վիրահատության ժամանակ երեխայի մոտ արնահոսություն է առաջացել, ինչը  կանխվել է, բնականաբար, սակայն 5 օր անց երեխայի մոտ վիրահատական վերքերը դեռ վերջնական չբուժված, երբ հազացել է, այդ արյունը մեխանիկորեն լցվել է շնչափողն ու խեղդվել է»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

4-ամյա Սուրեն Պողիկյանը Շիրակի մարզի Արեւիկ համայնքից է, տան կրտսեր զավակը, ավագ եղբայրը՝ Խորենը, 6 տարեկան է: Արեւիկի համայնքապետ Գարեգին Ստեփանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխայի հայրը ՝ Գուրգեն Պողիկյանը, արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Գյուղապետի խոսքով՝ նա արդեն վերադարձի ճանապարհին է, երեկոյան  տանը կլինի:

«Հիմա ամբողջ գյուղն այդ երեխայի տանն է, մենք բոլորս զարմացած ենք կատարվածից, ծնողներն այնքան ուշադիր էին իրենց երեխաների նկատմամբ, հատկապես այս փոքրիկի վրա  շատ էին դողում, որ հանկարծ չհիվանդանա, բայց տեսեք՝ ինչ եղավ»-ասաց համայնքապետ Գարեգին Ստեփանյանը:

Նշենք, որ կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ