News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թբիլիսի հայկական եկեղեցու վրա հուլիսի 19-ի հարձակումը եղել է կենցաղային հողի վրա, չարժե ակտիվ քաղաքականացնել: Այս մասին NEWS.am-ին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Չարժե ակտիվ քաղաքականացնել, եղել է կենցաղային վեճ, պետք չէ դրա համար փչացնել հայ-վրացական հարաբերությունները: Պետք է հենց կենցաղային մակարդակի էլ թողնել այդ վեճը: Իհարկե, Վրաստանում կան հակահայկական տրամադրություններ, Հայաստանում կան հակավրացական տրամադրություններ: Մեզ ձեռնտու չէ փչացնել հայ-վրացական հարաբերություններ: Ցանկացած մեկնաբանություն կարող է բռնկել իրավիճակը: Այս ծանր պայմաններում մեզ հաստատ ձեռնտու չէ այս ամենը»,- ասաց քաղաքագետը:

Նշենք, որ Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում նույնպես ձեռնպահ էր մնացել որեւէ հայտարարությունից

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 19-ին, երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային եւ կրոնական ատելությամբ դրդված, իրականացվել է ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր դասի, թեմի պաշտոնեության եւ հավատացյալների վրա: Խումբը, հավաքագրելով մոտ 50 հոգի, հարձակվել է եկեղեցու առջեւ կանգնած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի, թեմի Իրավական հարցերով եւ համագործակցության բաժնի տնօրեն Լեւոն Իսախանյանի եւ տնտեսվար Ռոբերտ Իսախանյանի վրա եւ դաժանորեն ծեծել նրանց՝ մարմնական վնասվածքներ հասցնելով հոգեւորականներին եւ Առաջնորդարանի աշխատակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ