News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլի շրջանակներում ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեւորգ Դանիելյանն ու Գրիգոր Մուրադյանը հուլիսի 21-ին այցելել են Իջեւան քաղաք:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկմանը մասնակցել են մարզպետ Հովիկ Աբովյանը, մարզպետարանի աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այլք:

Գեւորգ Դանիելյանի խոսքով՝ միջազգային հանրությունը ներկայում սկսել է առավել մեծ ուշադրություն դարձնել մարդուն, նրա իրավունքներին ու դրանց պաշտպանությանը: «Հայաստանը նույնպես պետք է համահունչ քայլի միջազգային իրողություններին ու սահմանադրականության զարգացման հիմքեր ստեղծի»,- ասել է հանձնաժողովի անդամը:

Խոսելով տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքից` Գեւորգ Դանիելյանը նշել է, որ նախապատվությունը տրվում է համայնքների խոշորացմանը, սակայն դրա համար պետք է հստակ նպատակներ սահմանել. արհեստականորեն խոշորացնել հնարավոր չէ:

«Այժմ քննարկվում է շրջանային համայնքների վերականգնման տարբերակը, իսկ գյուղական համայնքներն ունենալու են վարչական շրջանի կարգավիճակ, սակայն սա դեռեւս հստակ չէ եւ վերջնական որոշումը պարզ կդառնա հանրային քննարկումների արդյունքում ստացված առաջարկներից հետո»,- տեղեկացրել է բանախոսը:

Գեւորգ Դանիելյանը կարեւորել է նաեւ Սահմանադրությամբ ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ հանրաքվեի ինստիտուտի ներդրման հարցը:

Հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը, խոսելով կառավարման ձեւի փոփոխությունից, նշել է, որ անցում պետք է կատարվի պառլամենտական ձեւին, որի պարագայում քաղաքական կոնֆլիկտների ռիսկը կնվազեցվի: «Դատական իշխանության գործունակությունը պետք է բարձրացվի, եւ Արդարադատության խորհուրդը պետք է դառնա դատավորների անկախության երաշխավորը` որպես ինստիտուցիոնալ մեխանիզմ»,- ասել է հանձնաժողովի անդամը:

Նա, կարեւորելով դատական համակարգի աստիճանակարգության խնդիրը, ընդգծել է, որ երկաստիճան դատական համակարգին անցնելու դեպքում կկրճատվի մարդկանց անհարկի սպասելու պրակտիկան, եւ մարդն ավելի արագ կսպառի դատական ինստանցիաները:

Ընտրական համակարգից խոսելիս` Գրիգոր Մուրադյանը ներկայացրել է  համամասնական ընտրական համակարգին անցնելու տարբերակը, սակայն դա, ըստ նրա, պետք է լինի ոչ թե կուսակցության լիդերի որոշմամբ ցուցակների կազմման տարբերակով, այլ` «փրայմերիզի» (նախնական ընտրություն) սկզբունքով:

Քննարկման ավարտին հարց է բարձրացվել կուսակցությունների եւ ՀԿ-ների ֆինանսավորման մասին, իշխանության ճյուղերի տարանջատման ու զսպման մեխանիզմների ամրագրման, համայնքների խոշորացման կիրառման սկզբունքների վերաբերյալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
Ամենաշատ