News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը հուլիսի 21-ին կայացած ասուլիսում հանրապետության ընտրական համակարգում փոփոխությունների 8 առաջարկ է ներկայացրել: Համայնքների միությունը, մասնավորապես, առաջարկում է հետեւյալը.

1. տեղական իշխանության ներկայացուցչական մարմիններում ընտրական միասնական նվազագույն տարիք սահմանել;

2. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մասնակցության նվազագույն տարիք սահմանել 16 տարեկանը;

3. Ընտրական օրենսգրքի 143 հոդվածի 6-րդ կետի 2-րդ մասից բացառել հետեւյալ ձեւակերպումը. համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած, եթե «նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից»;

4. հստակեցնել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի դրույթները, որոնք կապված են ընտրական գործընթացի ժամանակ համայնքների ղեկավարների իրավասությունների հետ;

5. տեղական իշխանությունների մարմինների ընտրությունների անցկացման միասնական օր սահմանել;

6. 10 հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու խորհրդի ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով;

7. համայնքի ղեկավարի տեղակալի թեկնածությունը պետք է հաստատի ավագանու խորհուրդը, իսկ պաշտոնից ազատելու իրավունքը վերապահել բացառապես համայնքի ղեկավարին;

8. 15 հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքները կարող են ունենալու համայնքի ղեկավարի երկու տեղակալ, որոնցից մեկը՝ որպես առաջին տեղակալ:

Երիցյանի խոսքով, այս առաջարկների նպատակն է մեծացնել համայնքային խորհրդի նշանակությունը, ակտիվացնել տեղական ինքնակառավարման գործում երիտասարդության մասնակցությունը, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման ոլորտում մեծացնել քաղաքական կուսակցությունների դերն ու պատասխանատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ