News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետի տեղակալ Ա.Թովմասյանը, «ՍՊԾ» գործակալության դիտացանցերի եւ տեղեկատվության բաժնի պետ Վ.Արզումանյանը եւ ՀՀ ՍԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան պաշտպանություն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վ.Խոնդկարյանը հերթական գործուղումն իրականացրին ջրամբարներ:Այս անգամ նրանք այցելեցին ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդալիճ, Արագածոտնի մարզի Կոշ, Ագարակ եւ Շիրակի մարզի Մանթաշ ջրամբարները: Կատարվող աշխատանքի հիմնական նպատակը պատվարների սեյսմիկ անվտանգության հսկողությունն ապահովելու նպատակով տեղադրված հսկիչ–չափիչ սարքերի աշխատանքային վիճակի ուսումնասիրությունն էր:

Գործուղման ընթացքում կատարվեց ջրամբարների ակնադիտական զննում եւ ստուգվեց ջրամբարների պիեզոչափական համակարգի աշխատանքը` տեղում կատարելով չափումներ ջրամբարների պատասխանատուների հետ համատեղ: Ավելի քան 2700 մ բարձրության վրա գտնվող Մանթաշ եւ Գեղարդալիճ ջրամբարները հեշտ հասանելի չեն ճանապարհի տեսակետից: Չնայած դրան, պահանջվող աշխատանքները պատասխանատուների կողմից կատարվում են պատշաճ մակարդակով: Մանթաշ եւ Գեղարդալիճ ջրամբարներ այցելությունները մեկ անգամ եւս ամրապնդեցին ջրամբարներ գործուղումների ժամանակ ձեւավորված այն տպավորությունը, որ պատասխանատուներն իրենց գործին նվիրված են եւ հոգատարությամբ են վերաբերում այդ բարդ եւ միաժամանակ չափազանց գեղեցիկ հիդրոդեխնիկական կառույցներին: Ջրամբարների տարածքում կատարված ուսումնասիրություններով նախատեսված աշխատանքը չի ավարտվում։

Քննարկումները կատարվում են ինչպես տեղերում, այնպես էլ գործուղումից հետո «ՍՊԾ» գործակալությունում: Պատասխանատուների հետ քննարկվել են ջրամբարների պատվարներում առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված հնարավոր ուղիները: Մի շարք առկա խնդիրների պատճառով, այդ թվում նաեւ ջրամբարների հետ կապված, այս տարի լուրջ խնդիր է դարձել ինչպես առանձին ջրամբարներում ջուր հավաքելը, այնպես էլ հավաքելուց հետո քիչ կորուստներով կուտակված ջուրը նպատակին ծառայեցնելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ