News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Օսվենցիմի» ֆոնին «սելֆի» արած եւ այն Twitter-ի իր էջում հրապարակած աղջիկը սոցկայքի հակահերոս է դարձել: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BuzzFeed-ին: Համացանցի օգտատերերը քննադատել են աղջկան լուսանկարում անտեղի ժպիտի եւ մեկնաբանությունում «զվարճալի» պատկեր թողնելու համար:

Թեեւ լուսանկարը հրապարակվել է 2014թ. հունիսի 20-ին անչափահաս աղջկա կողմից, (նրա անունն ու բնակության երկիրը չի նշվում), դրա քննարկումները մեկնարկել են մեկ ամիս անց:

Մեկնաբանությունների ընդհանուր տոնը կտրուկ բացասական է եղել: Օգտատերերը աղջկա ուշադրությունն են հրավիրել լուսանկարն արված վայրին անհամապատասխան տրամադրությանը: Շատերը կոշտ կերպով գնահատականներ են տվել աղջկա մտավոր զարգացման մակարդակին:

«Սելֆիի» հեղինակն, իր հերթին, քննադատությանը ագրեսիվ կերպով է արձագանքել: Սակայն վերջիվերջո, ստիպված է եղել ընդունել, որ ինքնանկարը անհաջող է ստացվել եւ ներողություն է խնդրել իր հրապարակմամբ վիրավորելու համար:

Օսվենցիմը լեհական Կրակովից 60 կմ արեւմուտքում գտնվող գերմանական համակենտրոնացման ճամբարների եւ մահվան ճամբարների համալիր է: Օսվենցիմում (լեհական անվանումը՝ Աուշվից) սպանվել են մոտ 1,4 մլն մարդ, որոնցից 1,1-ը՝ հրեաներ»: 1947թ. ճամբարի տարածքում այցելությունների համար թանգարան էր բացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ