News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


2005թ. հուլիսի 16-ին Վանաձոր քաղաքում ծառայության 18-րդ ամսում մահացած Հայկ Սայադյանի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են, այնինչ իրենց ասել են, որ տղան խեղդվել է զորամասի մոտ գտնվող լճում լողալիս: Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բնակվող՝ Հայկի ծնողները NEWS.am-ին պատմեցին, որ դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ իրենց որդու թիկունքին բութ գործիքով հարված է եղել, սակայն քրեական գործ չի հարուցվել. ասել են, թե հարվածը կարող էր նաեւ ջրում որեւէ առարկային բախվելուց առաջանալ:

«Դատաբժշկական փորձաքննության մեջ գրված է՝ հարվածը հասել է բութ առարկայից մահվանից առաջ: Իմ երեխուն կամ խփել, գցել են, կամ քաշելով բերել, գցել են ջուրը: Ու մենք համոզված ենք, որ անողը շարքային զինծառայող չի եղել,  թե չէ կբացահայտեին գործը: Վերեւներից չթողեցին, որ բացահայտվի»,- ասաց Հայկի հայրը՝ Գեղամ Սայադյանը:

Գեղամ Սայադյանը պնդում է, որ ինքը գնացել, տեսել է. լիճը, որտեղից մահացած հանել են իր որդուն, հարմար չի լողալու համար: Նրա խոսքով՝ բացի նրանից, որ ջուրը պղտոր է, լիճն ափ չունի, որտեղից հնարավոր կլիներ մտնել ջրի մեջ:

«100 անգամ գնացել ենք էնտեղ՝ ափ չկա, որ իջնես, լողանաս: Ընենց տեղ ա, որ ես տղամարդ հալիս տեսա՝ զարզանդեցի: Ժայռերի մեջ՝ 10 մետր խորության վրա, կեղտոտ ջուր: Էդ կեղտոտ, տղմոտ ջրի մեջ իմ երեխան չէր լողանա, իմ երեխան շատ կրթված, ակուրատնի երեխա էր:  Կամանդիրին էլ ասել եմ՝ թե 10 մետր ժայռից քեզ էլ գցեն՝ կընկնես, կխեղդվես: Մենք էնտեղի տեղացի մարդկանց հետ էլ ենք խոսել, ասել են՝ մենք էնտեղ երբեք չենք լողում: Ջուրն էնքան խորն էր, որ դեմը էքսկավատորով քանդել են, որ մտնեն, տղայիս հանեն մեջից»,-ասաց Գեղամ Սայադյանը:

Մահացածի հայրը պատմեց նաեւ, որ որդու հետ դեպքի օրը եղել է նրա ծառայակից ընկերներից մեկը, որը հրաժարվել է դեպքի մասին որեւէ բան պատմել իրենց: Միակ վկային դեպքից հետո տեղափոխել են զիվորական հոսպիտալ, այնուհետեւ ազատել ծառայությունից:

«Չաստից տարան վայեննի հոսպիտալ, իբր հոգեկանը շեղվել է: 4 ամիս էդ տղային պահեցին հոսպիտալում, էլ չաստ չուղարկեցին: Վայեննի բիլետը տվեցին ձեռքը, ուղարկեցին տուն, ու էդ տղան էլ ոչ մի բան չխոսաց: Բայց ինքը հիմա շատ լավ է, ամուսնացել է»,- ասաց նա:

Գեղամ Սայադյանը պատմեց, որ դեպքից երեք օր անց գնացել է զորամաս, որտեղ իրեն միայն հաջողվել է պարզել, որ դեպքի օրվա գիշերը տեղանքում կռիվ է եղել, որին քաղաքացիական հագուստով մարդիկ են մասնակցել: Հորն այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ինչ է պատահել իրականում, իր որդին մասնակցե՞լ է կռվին, թե՞ ոչ: Իրականությունը պարզելու մի քանի տարվա ապարդյուն փորձերից հետո ծնողները դադարել են պատկան մարմիններին դիմել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ