News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մալայզիական ինքնաթիռի կործանման վայրում զոհերի որոնողական աշխատանքներն ավարտվել են: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը: Նրա խոսքով, գտնված մարմինները Խարկով են ուղարկելու արդեն այս երեկոյան: Գրոյսմանը նաեւ տեղեկացրել է, որ որոշվել է արագացնել նաեւ մարմինները Հոլանդիա տեղափոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպումը: «Օրենսդրության համաձայն, մենք որոշեցինք ողբերգության պատճառները պարզելու գործառույթը փոխանցել հոլանդացի գործընկերներին եւ այլ երկրների, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել հետաքննությանը»,- հավելել է Գրոյսմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մալայզիական Boeing 777-ի կործանման վայրում 282 դիակ եւ 87 մաս են հայտնաբերել:

Հիշեցնենք, որ Ամստերդամից Կուալա-Լումպուր ուղեւորվող մալայզիական ավիաուղիներին պատկանող Boeing 777-ի կործանման արդյունքում զոհվել են օդանավում գտնվող բոլոր 298 ուղեւորներն ու անձնակազմի անդամները: Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, հարվածել են «Բուկ» զենիթա-հրթիռային համալիրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ