News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայորկայում վաճառքի են հանել Castillo Mallorca առանձնատունը, որտեղ սիրել է հանգստանալ արքայադուստր Դիանան: Առանձնատունը գնահատվում է 52 մլն դոլար: The Local-ի փոխանցմամբ, ներկայում այն կղզու ամենաթանկ անշարժ գույքն է: Չնայած բարձր գնին, Engel und Voelkers-ի վաճառքի գործակալները չեն կասկածում ապագա գործարքի հաջողությանը:

Castillo Mallorca առանձնատան ընդհանուր մակերեսը 1.400 քառ. մետր է, այն տեղակայված է Պալմա դե Մայորկայից 20 րոպե հեռավորությամբ գտնվող մասնավոր թերակղզում: Երկհարկանի առանձնատանը կա «լեդի Դիանայի սենյակ» կա, բիլիարդի սրահ, մարզասրահ եւ շոգեբաղնիք: Առանձնատան բակում նաեւ հյուրերի համար նախատեսված տնակներ կան, շքեղ այգիներ, լողավազան, զբոսանավի նավամատույց եւ նույնիսկ սեփական քարանձավ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:

Առանձնատան գնորդը կդառնա ոչ միայն պատմական մեծ արժեքի, այլեւ իսկապես շքեղ առանձնատան սեփականատերը: Արդեն հետաքրքրություն են ցուցաբերել գնորդներ Իսպանիայից, Չինաստանից եւ Շվեյցարիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ