News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բուլղարիան փոխել է շենգենյան մուտքի արտոնագրով իր տարածք այցելության սկզբունքը: Այսուհետ առանց ազգային բուլղարական մուտքի արտոնագրի ձեւակերպման, երկիր կարող են ժամանել միայն երկակի եւ բազմակի շենգենյան վիզայով: Մեկանգամյա շենգենյան վիզայով մուտքն այլեւս չի թույլատրվում, հաղորդում է Travel.ru-ն:

Ավելի վաղ, բուլղարական սահմանը բաց էր Շենգենյան համաձայնագրի երկրներից մեկի կողից տրված C կատոգորիայի գործող շենգենյան, ինչպես նաեւ D կատեգորիայի ազգային վիզա ունեցողների համար: Բազմակիության մասին ոչ մի սահմանափակում չի եղել. Բուլղարիայում լինելու ընդհանուր ժամկետը կիսամյակի ընթացքում չպետք է գերազանցեր 90 օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ