News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Թեեւ «Ժառանգությունը» Հովսեփ Խուրշուդյանի՝ վարչությունից եւ մամուլի խոսնակի պաշտոնից դուրս գալը բացատրում է նրանով, որ վաղուց էր ցանկանում լքել այդ պաշտոնը, սակայն «Ժառանգությանը» մոտ կանգնած մեր աղբյուրները այլ բան են ներկայացնում։  Ըստ նրանց, «Ժառանգության» վերնախավում վաղուց էին ցանկանում ձեւ գտնել՝ նրան հանելու խոսնակի պաշտոնից եւ վարչությունից, քանի որ համարում էին ինտրիգան եւ խառնակիչ, ով եւ կուսակցության ներսում տարբեր որոգայթներ էր հյուսում, եւ խոսնակ լինելու հանգամանքն օգտագործում էր անձնական խնդիրներ լուծելու համար։ Ի վերջո, եկան համաձայնության, որ  Հովսեփ Խուրշուդյանը թողնում է եւ վարչության անդամությունը, եւ խոսնակի պաշտոնը, բայց փոխարենը վարչության կազմում է ընդգրկվում նրա մտերմագույն ընկեր Հրայր Մանուկյանը, ով հանրությանը վերջերս հայտնի է դարձել «հավաքագրման սկանդալի» շնորհիվ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ