Պերմի Մեծ Սավինո օդանավակայանում պարտադրաբար վայրէջք է կատարել Պերմից-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռը: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ՆԳՆ տրանսպորտային ուղիների վարչությանը:
Ինքնաթիռը շարժվել է ըստ ժամանակացույցի, օդանավում 77 ուղեւոր է գտնվել: 5 հազար մետր բարձրություն հավաքելուց հետո, օդաչուն որոշում է ընդունել հետ վերադառնալ օդորակման համակարգի անսարքության պատճառով:
Նշվում է, որ բոլոր ուղեւորներին ժամանակավորապես ուղեկցել են օդանավակայանի սպասասրահ: