Հուլիսի 21-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Նարինե Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2010 թ. մարտի 3-ից ՌԴ Կարաչաեւո-Չերկեսկի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: