News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիայում գիշերն անցկացված ընդգրկուն գործողության արդյունքում ապօրինի գաղտնալսման մեջ կասկածվող 55 ոստիկանի են ձերբակալել, այդ թվում՝ շրջանային   վարչությունների անվտանգության, հետախուզական տվյալների հավաքման, հակաահաբեկչական գործունեության եւ ֆինանսական  բաժինների ղեկավարներին: Գործողություն անցկացվել է երկու փուլով՝ 25 նահանգներում միաժամանակ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի հեռուստատեսությունը:

Ձերբակալություններն իրականացրել է անվտանգության գլխավոր վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը: Միայն Ստամբուլում հսկողության տակ է առնվել 30 մարդ: Հաղորդվում է, որ հատուկ գործողության համար հիմք է հանդիսացել Թուրքիայի քաղաքացիների, այդ թվում՝ կառավարության անդամների հեռախոսները գաղտնալսելու մասին տեղեկատվությունը: Գաղտնալսմամբ զբաղվել են ոստիկանության ներսում գործող գաղտնի «Սելյամ Թաուհիդ» կազմակերպության անդամները: Այս կառույցը կասկածվում է  2,2 հազարից ավելի մարդու խոսակցությունները ձայնագրելու մեջ, որոնց թվում կան քաղաքական գործիչներ, լրագրողներ եւ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Ձերբակալվածները կասկածվում են մասնավոր կյանքի գաղտնիքը, նախաքննական գաղտնիքը եւ անձնական գույքի անձեռնմխելիությունը խախտելու, պաշտոնական փաստաթղթերը եւ հանցանշանները կեղծելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ