News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Վայոմինգի Ալադին քաղաքը, որը 15 բնակիչ ունի, 1.5 մլն դոլարով վաճառքի է հանվել: Այս մասին գրում է Лента.Ру-ն՝ հղում կատարելով Gillette News Record-ին: Պոտենցիալ գնորդին առաջարկում են 15 շինություն, այդ թվում՝ փոստային բաժանմունքը եւ 118-ամյա գործող հանրախանութը: Այնտեղ վաճառվում է ամեն ինչ՝ ձկնորսական պարագաներից մինչեւ հնաոճ իրեր:

Քաղաքը վաճառքի են հանել Ջուդի եւ Ռիք Բրենգլ ամուսինները, ովքեր այն ձեռք են բերել 1986 թվականին: Այդ ընթացքում Ջուդին հասցրել է զբաղեցրել քաղաքապետի, փոստային բաժանմունքի եւ ոստիկանության ղեկավարի պաշտոնները:

Ամեն տարի օգոստոսին քաղաքով հարյուրավոր բայքերներ են անցնում, ովքեր գնում են մասնակցելու Sturgis Motorcycle Rally մրցումներին: Նրանցից շատերը կանգ են առնում՝ խանութի շքապատշգամբում հանգստանալու, ուտելու եւ խմելու համար: Արդեն 118 տարի անընդմեջ գործող այս խանութի շնորհիվ էլ քաղաքը չի անհետացել:

Բացի այդ, վաճառքի են հանվել Ալադինի հարեւանությամբ գործող սրճարանն ու մոթելը, որոնք պատկանում են Բրենգլների ընտանիքի բարեկամներին: Շինությունների եւ դրանց հարակից կես հեկտար հողատարածքի համար տերերը 549 հազար դոլար են պահանջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ