News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իշխանությունները ոչինչ չեն անում սահմաններն անձեռնմխելի դարձնելու ուղությամբ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, «Սահմանային լարվածությունը, տարածաշրջանային զարգացումների հեռանկարները» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը։

«Սահմանային լարվածությունը նորություն չէ մեր երկրի համար հատկապես նախորդող տարիներին, այստեղ այլ խնդիր է, թե ինչպես անենք, որ մեր սահմանները լինեն անձեռնմխելի։ Դրա համար ես ցավով եմ ասում, մեր պատկան մարմինները ոչ թե վատ են աշխատել, այլ չեն աշխատել, չեն ներգրավել մեր գիտական ներուժը մեր սահմանների պաշտպանությանը»,-ասաց նա։

Սուրեն Սարգսյանը նշեց, որ լուրջ գիտական խմբեր զինատեսակների ստեղծման հետ կապված լուրջ առաջարկություններ են արել մեր պաշտպանությունն ամրապնդելու համար, սակայն համապատասխան գերատեսչությունները ոչ մի քայլ չի ձեռնարկում. «Իսկ սահմանը նախնադարի որակով պահպանելը, իհարկե, պիտի բերեր այս արդյունքին»։

Անդրադառնալով հուլիսի 11-ին Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն խմբի ձերբակալությանը՝ Դաշտային հրամանատարների խորհրդի անդամը ասաց. «Ես չգիտեմ՝ որպես ինչ շոու սարքեցին, որովհետեւ դա բավականին թույլ որակի բան էր։ Պատկերացրեք՝ մարդուն ձերբակալել են, թեւերը հետեւին կապած երկու հոգի բռնում են, մեկն էլ էնտեղ ատրճանակը գլխին պահած՝ նկարում են։ Դա ոչ մեզ, ոչ մեր պաշտպանության նախարարությանը պատիվ չի բերում, որովհետեւ մենք հաղթանակած բանակ ունենք»։

Սուրեն Սարգսյանը չի կարծում, թե սահմանային լարվածությունը պատերազմի կհանգեցնի։

«Ոչ Ալիեւին, ոչ Սարգսյանին ձեռնտու չի պատերազմը, որովհետեւ 2-ն էլ ավելի շուտ կհրաժարվեն իրենց աթոռներից, եւ ոչ միայն իրենք, այլեւ այն շքախումբը, որ իրենց կողքին կա։ Դրա համար սա ավելի նման է, իրենց որակի համար եմ ասում, շուն կռվացնելու։ Հզոր պետությունները, Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ խաղեր են տալիս, իրենց կյանքը երկարացնելու, իրենց տեսակը ցույց տալու, թե՝ մենք կանք։ Ադրբեջանցիք այնտեղ են վախեցնում էդ ժողովրդին, թե հայերը կհարձակվեն, մեր իշխանությունները մերոնց են վախեցնում, որպեսզի միտինգ չանեն, ինչպես ասում էր մեր տխրահռչակ Տիգրան Սարգսյանը»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ իշխանությունները թալանելու փոխարեն պետք է պահեն, կատարելագործեն բանակը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ