News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհի կառավարությունները չվճարված հարկային եկամուտների տեսքով վերջին 5 տարվա ընթացքում մոտ 37 մլրդ եվրո են հավաքագրել: Այդ մասին գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով Տնտեսական զարգացման եւ համագործակցության (ՏՀԶԿ) կազմակերպությանը: Այդ միջոցները ստացվել են հարկերից խուսափելու դեմ պայքարի ընթացքում, այդ թվում նաեւ՝ բանկային գաղտնիքի չարաշահման միջոցով:

Կազմակերպության տվյալներով՝ մինչեւ պայքարի սկիզբը մոտ մեկ միլիոն հարկատուներ խոստովանել են օֆշորներում իրենց ունեցած գաղտնի հաշվիվների մասին:

Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպությունը հաղորդել է կազմակերպության անդամ- պետությունների (այլ կերպ կոչվում է «Հարուստ երկրների ակումբ») կառավարությունների միջեւ կասկածելի ավանդների մասին տեղեկատվության ավտոմատ փոխանակման նոր կանոնների մասին: Դրանք ուժի մեջ կմտնեն 2017թ.:

ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան եւ մի շարք այլ երկրներ ֆինանսական ճգնաժամից հետո պայքար են սկսել հարկային խուսափումների դեմ, քանի որ անհրաժեշտ են բյուջեի համալրման լրացուցիչ աղբյուրներ:  Տեղեկատվության փոխանակման պարտավորության տակ ստորագրել են 65 երկրներ, ներառյալ այնպիսի ֆինանսական կենտրոններ, ինչիսիք են Շվեյցարիան, Սինգապուրը եւ մի շարք այլ բրիտանական գաղութային օֆշորներ: Մի շարք պետություններ, մասնավորապես Դուբայը եւ Պանաման դժգոհություն են հայտնել բանկային գաղտնիքին սպառնացող  նոր կանոնների ներդրման շուրջ, հաղորդում է Lenta.Ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ