News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Տավարի միսը շրջակա միջավայրի համար ավելի թանկ է նստում, քան մսի մյուս բոլոր տեսակները, պարզել են ամերիկացի գիտնականները:

Ուսումնասիրության հեղինակները վերցրել են  երկրի երեք նախարարությունների (գյուղատնտեսության, էներգետիկայի եւ ներքին գործերի) 2000-2010թթ.տվյալները, փոխանցում է lenta.ru-ն:

Պարզվել է, որ կաթնամթերքը, թռչնամիսը, ձուն եւ խոզի միսը պահանջում են մոտավորապես նույն քանակությամբ ցամաքային եւ ջրային պաշարներ, ինչպես նաեւ ազոտային պարարտանյութեր, դրանց արտադրության ժամանակ  արտազատվում են նաեւ հավասար քանակությամբ  ջերմոցային գազեր: Սակայն տավարի միսը ավելի թանկ մսամթերք է ամերիկացիների համար, քան դրա մրցակիցները. Դրա արտադրության համար պահանջվում է 28 անգամ ավելի շատ հող,  11 անգամ ավելի շատ ջուր եւ վեց անգամ ավելի շատ պարարտանյութ: Արատազատվում են հինգ անգամ ավելի ջերմոցային գազեր: Իսկ բնության համար ամենաէժանը բուսական սնունդն է՝ կարտոֆիլ, բրինձ եւ հացահատիկներ  աճեցնելու համար անհրաժեշտ են երկու-վեց անգամ ավելի քիչ ռեսուրսներ, քան ցանկացած մսի համար: 

Հեղինակները կոչ են անում առավելագույնս տարածել իրենց ստացած տվյալները եւ դրանք նշել  մթերքների փաթեթավորման վրա, որպեսզի քաղաքացիները կարողանան փոխել  նախասիրությունները՝ ելնելով նաեւ  բնապահպանական հետեւանքներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ